Զելենսկին զանգահարել է Հռոմի պապին

16:04 • 22.03.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես խոսել եմ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Շնորհակալ եմ Ուկրաինայի և խաղաղության համար ձեր աղոթքների համար»,- ասել է Զելենսկին։ 

Նախագահը հավելել է, որ Կիևը կողջունի «Սուրբ Աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքին վերջ տալու հարցում»։