Ռուսաստանը սպառել է Դոնբասում իրավիճակի կարգավորման խաղաղ միջոցները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

19:08 • 23.03.22

Ռուսաստանը սպառել է Դոնբասում իրավիճակի կարգավորման խաղաղ միջոցները: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում ունեցած ելույթում:

Որպես Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության պատճառ՝ Նեբեզնյան նշեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները երկրի միջուկային կարգավիճակի վերաբերյալ: