Մարիուպոլում ավերածության մասշտաբը` արբանյակից արված լուսանկարներում

15:52 • 23.03.22

CNN-ը հրապարակել է Maxar Technologies ընկերության արբանյակային լուսանկարները, որոնք ներկայացնում են ուկրաինական Մարիուպոլ քաղաքի ավերածության մասշտաբը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ քաղաքն իր ռազմավարական դիրքի պատճառով գտնվում է ՌԴ զորքերի անընդհատ հարձակման ներքո: Նրա խոսքով՝ հարյուր հազար մարդ շարունակում է մնալ քաղաքում՝ անմարդկային պայմաններում:

«Չկա սնունդ, չկա ջուր, չկա դեղորայք: Մշտական հրետակոծության, մշտական ռոմբակոծության ներքո»,-ասել է Զելենսկին:Maxar satellite imagery of additional burning residential apartment buildings in Mariupol, Ukraine. 22march2022

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:Maxar satellite imagery of the overview of fires burning in residential area, Livoberezhnyi District, Mariupol, Ukraine. 22march2022_Maxar satellite imagery of additional burning residential apartment buildings in Mariupol, Ukraine. 22march2022Maxar satellite imagery of additional burning residential apartment buildings in Mariupol, Ukraine. 22march2022Maxar satellite imagery of additional burning residential apartment buildings in Mariupol, Ukraine. 22march2022Maxar satellite imagery of additional burning residential apartment buildings in Mariupol, Ukraine. 22march2022Maxar satellite imagery of additional burning residential apartment buildings in Mariupol, Ukraine. 22march2022Maxar satellite imagery of additional burning residential apartment buildings in Mariupol, Ukraine. 22march2022

Нет описания.Нет описания.