Բելգիայում հարբած տղամարդը ապակե շիշ է նետել Բայդենի ավտոշարասյան վրա

17:20 • 24.03.22

Բելգիայում հարբած տղամարդը ապակե շիշ է նետել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան վրա, երբ այն անցնում էր Բրյուսելի կենտրոնով։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Ոստիկանությունը հաստատել է միջադեպը։

«Հարբած տղամարդն իսկապես զգալի հեռավորությունից շիշ է նետել Ամերիկայի նախագահին ուղեկցող ավտոշարասյան ուղղությամբ։ Նրան անմիջապես բերման ենք ենթարկել»,- ասել են ոստիկանությունից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 23-ին ժամանել է Բրյուսել, որտեղ հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ղեկավարների հետ։