Մահացել է GIF պատկերների ստեղծող Սթիվեն Ուիլհայթը

08:53 • 24.03.22

ԱՄՆ-ում 74 տարեկանում մահացել է Graphics Interchange Format (GIF) գրաֆիկական շարժապատկերների ստեղծող Սթիվեն Ուիլհայթը։ Ինչպես փոխանցում է NBC News հեռուստաալիքը, նա մահացել է մարտի 14-ին։

Ուիլհայթի կնոջ՝ Կատալինի խոսքով՝ նա մահացել է կորանավիրուսային վարակի հետևանքով ընտանիքի անդամներով շրջապատված։

Ուիլհայթը GIF ձևաչափը մշակել է 1987 թվականին Compuserve ընկերությունում աշխատելու ընթացքում։ Այս հայտնագործությունը թույլ է տալիս սեղմված ձևաչափով մի քանի պատկեր միացնել ու ավելի արագ փոխանցել տեղեկությունը։ Այն նաև շատ հարմար գործիք է դարձել գրաֆիկների և պարզ անիմացոին պատկերների ցուցադրման համար։

2013 թվականին Ուիլհայթն արժանացել է Webby մրցանակի համացանցի զարգացման գործում ունեցած ավանդի համար։