Հայկական կողմը 3 զոհ ունի. Արցախի ՊԲ-ն հայտնում է, «Բայրաքթար»-ի հետևանքով զոհվածների անունները

21:21 • 25.03.22

Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Batraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.),  Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Հայտնում են ԱՀ ՊՆ-ից։

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և  զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին: