Ռազմական գործողությունները կշարունակվեն, եթե դիվանագիտական լուծումներ չլինեն․ Մովսես Հակոբյան. 168.am

17:02 • 25.03.22


«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է.  գերիշխող բարձունք է»,- 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական էսկալացիային՝ նշել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:


Ռազմական գործիչն իշխանություններից ակնկալում է ակտիվ աշխատանք. նրա համոզմամբ՝  եթե դիվանագիտական լուծումներ չլինեն, ռազմական գործողությունները շարունակվելու են:

 
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ՊԲ-ն առավոտյան պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է երեկ Արցախից ստացվող իրարամերժ տեղեկություններին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը: Հայկական կողմից զոհվել է երկու պայմանագրային զինծառայող։