Ժամը 11:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 12.79 տոկոսը

13:56 • 27.03.22

Ժամը 11:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 12.79 տոկոսը` կամ  37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4733 ընտրող:

Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

 

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Նոր Ուղի գյուղում` 16.23 տոկոսը։ Այստեղ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 647 քաղաքացուց 105-ը:

 

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Լանջանիստ գյուղում` 7.55 տոկոս․ քվեարկությանը մասնակցել է 106 ընտրողներից 8-ը։