Երկրագնդի վրա բոլորը պետք է իմանան, թե ինչ է անում ՌԴ-ն Ուկրաինայում․ Զելենսկին լուսանկարներ է հրապարակել

15:17 • 27.03.22

Երկրագնդի վրա բոլորը պետք է իմանան, թե ինչ է անում Ռուսաստանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրապարակելով երկրի ավերված հատվածներից լուսանկարներ։

«Ուկրաինայի ժողովրդի դեմ հանցագործությունների համար պատասխանատվությունը պետք է անխուսափելի և խիստ լինի ռուսական զինվորականության նկատմամբ»,-գրել է նա։