Սպասելն այնպես ասացիք, ինչպես լոտո խաղալիս են ասում՝ սպասում ենք․ Երևանի քաղաքապետը՝ կոմունալ տնտեսության վարչության պետին
Երևանի քաղաքապետարանում քննարկվող թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքներում կոմունալ ծառայությունների սպասարկման համար փաստաթղթային ձևակերպումների ապահովման զեկույցում Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը ասաց, որ փաստաթղթային ձևակերպումները իրականացված են և ապրիլի 1-ից բոլոր հաշիվները կգան համապատասխան կազմակերպությունների անուններով։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարց ուղղեց այն մասին, թե ՀԷՑ-ի հետ աշխատանքնեը ի՞նչ փուլում են գտնվում։
Ի պատասխան՝ Կարոյանը նշեց, որ ՀԷՑ-ի և «Գազպրոմ»-ի հետ աշխատանքները ավարտված են, իսկ «Վեոլիա» ջրի հետ կապված՝ սպասում են։
Արձագանքելով՝ Հրաչյա Սարգսյանը նշեց․ «Սպասելը այնպես ասացիք, էն որ լոտո են խաղում, ասում են՝ սպասում ենք»:










