Ուրցաձորում Ռաֆիկ Անդրեասյանը պարտվել է ՔՊ-ական թեկնածուին

11:21 • 28.03.22

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Ուրցաձոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին գրանցվել է 902, իսկ «Իմ հզոր համայնք»-ի օգտին՝ 627 ձայն։

«Իմ հզոր համայնք»-ի կողմից առաջադրված թեկնածուն Ռաֆիկ Անդրեասյանն էր։

Նշենք, որ Ռաֆիկ Անդրեասյանը, ով 2016-ից համայնքի ղեկավարն էր, 2018-ին՝ իշխանափոխությունից հետո հրաժարական տվեց և կրկին հաղթեց ընտրություններում։