Մեծ Բրիտանիայի զինված ուժերի փոխպետքարտուղարը ժամանել է Ադրբեջան. կողմերը քննարկելու են նաև Հայաստանին առնչվող հարցեր

13:57 • 30.03.22

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի փոխպետքարտուղար Ջեյմս Հիփին այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից։ Նախատեսված են բրիտանացի պաշտոնյայի հանդիպումները երկրի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է minval.az-ը։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանին առնչվող չլուծված հարցեր և խաղաղ գործընթացի ընթացքը: