Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի սկզբունքային պահանջներին. Մեդինսկի

18:27 • 30.03.22

Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի սկզբունքային պահանջներին: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Նա ընդգծել է, որ Կիևը փոխանցել է թղթի վրա ամրագրված հավանական համաձայնագրի թեզերը, որոնք նախատեսում են ՆԱՏՕ-ին անդամակցելու մերժում, երկրի ոչ դաշնակցային կարգավիճակի ամրագրում, միջուկային զենքի մերժում, ինչպես նաև՝ դրա տիրապետում և ձեռքբերում, հրաժարում զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակների մշակումից, երկրում օտարերկրյա ռազմակայաններ և ռազմական կոնտինգենտներ տեղակայելուց:

Մեդինսկին նշել է, որ Կիևը Ստամբուլում կայացած բանակցություններում երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին։

«Աշխատանքը շարունակվում է, բանակցությունները շարունակվում են: Առանձին-առանձին կցանկանայի ընդգծել, որ մեր կողմի սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ մնում է անփոփոխ»,- ասել է պատվիրակության ղեկավարը։

Նշենք, որ նախօրեին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական հերթական փուլը, որի ընթացքում ռուսական կողմը ուկրաինական կողմից ստացել է գրավոր առաջարկներ: