Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

18:58 • 30.03.22

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը քննարկել են Հայաստանում ներկայիս իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին և Հայաստանում Շվեդիայի զարգացման համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ 

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը։

«Այս շաբաթ դեսպանությունում սիրով հյուրընկալեցինք հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնած Էդմոն Մարուքյանին։

Դեսպաններ Սվենսոնն ու Մարուքյանը քննարկեցին Հայաստանում ներկայիս իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին և Հայաստանում Շվեդիայի զարգացման համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։