160 սմ հասակով պարեկային ծառայություն ընդունվել չեք կարող, և բարձրագույն կրթություն ունենալն այստեղ ոչինչ փոխել չի կարող. Պարեկային ծառայության պետ (տեսանյութ)

20:17 • 30.03.22

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Օգտատերերից մեկի դիտարկմանը, որ ինքը կին է, իր հասակը 160 սմ-ից ցածր է, բայց ունի բարձրագույն կրթություն և հարցին՝ կարո՞ղ է դիմել պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար, Արթուր Ումրշատյանն պատասխանել է.

 «Մեզ մոտ լիարժեք գենդերային հավասարություն է: Այս առումով կին և տղամարդ հարաբերությունների առանձին կարգավորում չկա»:

Անդրադառնալով հասակի վերաբերյալ օգտատիրոջ դիտարկմանը՝ Ումրշատյանը նշել է. «Ցավոք՝ ոչ, այդ հասակով պարեկային ծառայություն ընդունվել չեք կարող, որովհետև դա հստակ սահմանված ընթացակարգ է, և Ձեր՝ բարձրագույն կրթություն ունենալն այստեղ ոչինչ փոխել չի կարող: Ցանկալի է բարձրագույն կրթություն ունենալը պարեկային ծառայությունում, բայց այն ոչ բավարար պայման է պարեկային ծառայություն ընդունվելու համար»: