Հարավային Օսիայում ասել են, որ ժողովուրդը հանրաքվեով կքվեարկի Ռուսաստանին միանալու օգտին
Հարավային Օսիայում մոտ ժամանակներս հանրաքվե կանցկացվի Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ, ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Տադտաևը։
«Հարավային Օսիայի Հանրապետության ժողովուրդը մոտ ապագայում կայանալիք հանրաքվեով կհայտնի իր կարծիքը Ռուսաստանին միանալու մասին: Մենք բոլոր հիմքերն ունենք միանալու Ռուսաստանի Դաշնությանը, դրա համար իրավական որևէ խոչընդոտ չկա: Հիմնական բանը այսօր. հանրաքվե անցկացնել եւ միանալ Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Տադտաեւը։










