Ղրղզստանում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ, որոնց ընթացքում առաջին անգամ օգտագործվելու են Bayraktar ԱԹՍ-ներ

11:05 • 31.03.22

Հինգշաբթի Ղրղզստանում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ, որոնց ընթացքում առաջին անգամ օգտագործվելու են Bayraktar TB2 հարձակողական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել Ղրղզստանի Հանրապետության ուժային կառույցների գործողությունների համակարգվածությունը՝ ոչնչացնելու պետական սահմանի մի հատվածում բեկում մտցրած պայմանական թշնամուն։

Ղրղզստանը մի քանի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է գնել Թուրքիայից 2021 թվականին: Դրանք փոխանցվել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությանը։