2021թ-ին նախորդ տարվա համեմատ նվազել են բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքերը․ Դատախազություն
ՀՀ Դատախազությունը հրապարակել հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված 2021թ-ի կատարած աշխատանքները։
Ըստ Դատախազության հրապարակած տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքերը նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 11-ով կամ 44.0%-ով /25-14/, իսկ ընդհանուր առմամբ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 12-ով կամ 14.8-ով:
Վերլուծությունը ցույց է տվել, որ աճն ապահովվել է ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված հանցատեսակի /անառակաբարո գործողություններ/ հաշվին: Եթե 2020 թվականին արձանագրվել է այդ տեսակի հանցագործության 6 դեպք, ապա 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 23: Դեպքերն աճել են 17-ով կամ 283.0-ով:










