Արցախի ԱԽ քարտուղարը մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ծաղիկներ է խոնարհել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

13:03 • 02.04.22

2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմի հերթական տարելիցի օրը Անվտանգության խորհրդի քարտուղարը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և Անվտանգության խորհրդի գրասենյակի անձնակազմի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հանուն Հայրենիքի նահատակված զինվորների հիշատակին։

Այս մասին հաղորդում է Արցախի ԱԽ գրասենյակը։