2021-ին մամուլն աշխատել է անկաշկանդ ու ազատ, կառավարությունը չի միջամտել ԶԼՄ-ների գործունեությանը․ ՀՌՀ նախագահ
2021 թվականը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) ստեղծման պահից ի վեր ամենահագեցած տարին էր: Այս մասին ԱԺ գլխադասային հանձնաժողովում ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի 2021 թվականի տարեկան հաղորդումը:
«Որևէ տարի չի եղել, որ մեկ տարվա մեջ անցկացվեն ամենամեծ քանակի մրցույթներ և՛ հանրային մուլտիպլեքսի սլոթի, և՛ ռադիոընկերությունների, և՛ մայրաքաղաքային, և՛ մարզային սլոթերի, և՛ տարբեր տեսակի ընտրությունների: Նախորդ տարի ավելի շատ ենք վարչական վարույթ բացել, քան 2011-2020-ը, սա այն ծավալն է, որը մենք կատարել ենք, և մեր կարծիքով դա արել ենք օրենքին համապատասխան և պատշաճ»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով`2021-ին մամուլն աշխատել է անկաշկանդ ու ազատ, կառավարության հռչակած սկզբունքները, ըստ որոնց`կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեությանը, մեծամասամբ պահպանվել է:
Ըստ Տիգրան Հակոբյանի՝ 2020-2021 թվականներին ԶԼՄ-ները հանձնաժողովի դեմ ավելի շատ են դատական հայցերով հանդես եկել, քան հանձնաժողովի ամբողջ պատմության ընթացքում:
Ըստ ՀՌՀ նախագահի՝ ԶԼՄ-ների բողոքները նախորդ տարում հիմնականում եղել են են պաշտոնյաների՝ ԶԼՄ-ների նկատմամաբ ունեցած արհամարհական վերաբերյալ։Նա կոչ արեց պաշտոնյաներին առաջնորդվել լրագորղի մասնագիտության հանրային կարևորությամբ։
Հակոբյանը վստահեցրեց, որ հանձնաժողովն ապաքաղաքական կառույց է, որի վրա որևէ ճնշում չկա ու չի կարող լինել։
«Ընտրությունների նախօրեին հանձնաժողովի աշխատանքները փորձել են ողղորդել, բայց նպատակին չեն հասել»:










