Արցախի հարցի լուծման բանալին ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում, այն Երևանում է․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

19:39 • 05.04.22

Ես էլ ձեզ պես մտածում էի, որ հրապարակը լցնելով, փողոցներ փակելով, բուհերում և թաղապետարաններում խաղաղ անհնազանդության ակցիաներ անելով, բերման ենթարկվելով սա կգնա, ես էլ ձեզ պես ԳՇ-ի հայտարարությունից հետո մտածում էի, որ հաղթանակը մոտ է։ Այս մասին Ազատության հրապարկում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Այսօր ես եկել եմ զրուցելու  յուրաքանչյուրիդ հետ, ովքեր ամիսներ շարունակ ձյան ու անձրևի տակ առանց տրտնջալու պայքարել են շատերի փոխարեն։ Այստեղ կանգնած մարդիկ հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է և նույքան էլ Արցախն է ՀՀ-ի անվտանգության գրավականը, այստեղ բոլորը հասկանում են, որ Կասկադում իրար ձեռք բռնած սիրահար զույգի անտվանգության երաշխավորը Արցախի սահմանին ավտոմատը ձեռքին պինդ բռնած զինվորն է։ Ես եկել եմ խոնրհվեմ ու աղաչեն, որ ինձ լսեն հարազատ կորցրած իմ եղբայրներն ու  քույրերը, եկել եմ ներողություն խնդրեմ, որ ես կամ, իսկ իրենք չկան»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ իշխանությունների բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս։

«Արցախի հարցի լուծման բանալին ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Բրյուսելում, այդ բանալին Երևանում է: Ամեն ոտքի կանգնող հայը շանս է, ամեն դիվանից վեր կացող, լայվը անջատող ու փողոց իջնող հայը շանս է, մեզ մնում է հավատալ իրար»,- ասաց Հայկ Մամիջանյանը։