Մոսկվայում «հիմար» բառի պատճառով 120 ներգաղթյալի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ նրանց տարել են ոստիկանություն

16:49 • 05.04.22

Մոսկվայի ոստիկանությունը 120 ներգաղթյալի տեղափոխել է ՆԳՆ բաժիններ՝ շինհրապարակում զանգվածային ծեծկռտուքին մասնակցելու համար, հայտնում է lenta.ru-ն: 

Բնակարանային համալիրի շինհրապարակում կոնֆլիկտ է ծագել Տաջիկստանից և Ուզբեկստանից աշխատողների միջև, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի։ Բոլոր մասնակիցները բերման են ենթարկվել։

Մինչդեռ moslenta.ru-ն գրում է, որ կոնֆլիկտի պատճառ է դարձել «հիմար» բառը, որն ասել է Տաջիկստանից աշխատող բանվորը ուզբեկստանցու հասցեին։ Դրանից հետո հարյուրից ավելի միգրանտներ ծեծկռտուք են սկսել։