Դանիան 15 ռուս դիվանագետի կարտաքսի. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

12:24 • 05.04.22

Դանիան պատրաստվում է 15 ռուս դիվանագետի արտաքսել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սրան արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Մոսկվան այս առնչությամբ միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի Դաշնությունում Դանիայի օտարերկրյա ներկայացուցչությունների աշխատակիցների նկատմամբ: