ԱՄՆ-ն մարտին գերձայնային հրթիռի փորձարկումները գաղտնի է անցկացրել ՌԴ-ի հետ էսկալացիան կանխելու համար․ CNN
Միացյալ Նահանգները մարտի կեսերին գերձայնային հրթիռի փորձարկումներ է անցկացրել, սակայն այս մասին չի հաղորդվել «Ռուսաստանի հետ լարվածության աճից խուսափելու համար», հայտնում է CNN հեռուստաալիքը՝ Պենտագոնի իր աղբյուրին հղումով։
Ինչպես նշվում է, հրթիռի փորձարկումն անցկացվել է նախագահ Ջո Բայդենի՝ Եվրոպա կատարած այցելության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Փորձարկումը բարեհաջող է անցել։
«ԱՄՆ-ն հաջողությամբ փորձարկեց գերձայնային հրթիռը մարտի կեսերին, սակայն այս մասին երկու շաբաթ լռել են Ռուսաստանի հետ լարվածության աճից խուսափելու համար, երբ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում էր մեկնել Եվրոպա», - հաղորդել է CNN-ը։










