Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ (տեսանյութ)

18:08 • 06.04.22

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Ավելի ուշ՝ երեկոյան, սպասվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։