Նիգերիայում ահաբեկիչները մզկիթում երեք մարդու են սպանել

18:43 • 06.04.22

Նիգերիայի հարավ-արևելքում շուրջ 50 զինյալ ահաբեկիչ հարձակվել են գյուղերից մեկի մզկիթի վրա՝ սպանելով երեք անձի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է նիգերիական Daily Trust-ը:

Հարձակում իրականացրած անձինք նաև առևանգել են գյուղի մի քանի բնակչի:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: