ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և աղջկա դեմ

19:12 • 06.04.22

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեխաների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ընդդեմ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և աղջկա, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների դեմ»,-հայտարարել է պաշտոնյան:

Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյոք խոսքը Մարիա  Պուտինայի և Եկատերինա Տիխոնովայի մասին է, պաշտոնյան դրական պատասխան է տվել: