ԱՄՆ-ը հրաժարվում է մասնակցել G20-ի հանդիպումներին ռուսների հետ

20:02 • 06.04.22

ԱՄՆ-ը չի մասնակցի Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի մի շարք միջոցառումներին, եթե այնտեղ ներկայացված լինի նաև Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Նախագահ Բայդենը հասկացրեց, և ես համաձայն եմ նրա հետ, որ Ռուսաստանի համար ոչ մի ֆինանսական հաստատությունում գործերը չեն կարող սովորական լինել: Նա խնդրեց բացառել Ռուսաստանին G20-ից, և ես հասկացրեցի Ինդոնեզիայի մեր գործընկերներին, որ մենք չենք մասնակցելու այն հանդիպումներին, որոնց ներկա կլինի Ռուսաստանը»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կողմ է Ռուսաստանին G20-ից բացառելուն, միաժամանակ մատնանշել էր, որ մի շարք երկրներ համաձայն չեն սրա հետ։