ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինան

21:32 • 07.04.22

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։|

Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Աքարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։