Նախորդ 50 օրվա ընթացքում ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը գրեթե 1700 անգամ

12:49 • 07.04.22

Նախորդ 50 օրվա ընթացքում ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը գրեթե 1700 անգամ՝ արձակելով տարբեր տրամաչափի ավելի քան 19.000 զինամթերք: Այս մասին րադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնին հղումով՝ հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«ՀՎՄԿ-ն արձանագրել է գնդակոծման 1695 փաստ, որից 1511-ը՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, ընդհանուր առմամբ հակառակորդը արձակել է տարբեր տրամաչափի 19088 զինամթերք, այդ թվում՝ «Տոչկա-Ու»-, «Ուրագան» և «Գրադ», - ասվում է կենտրոնի թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։