ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն աջակցությունը Վրաստանին. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Դաշակիցները նաև համաձայնել են, որ անհրաժեշտ է օգնել գործընկեր երկրներին, ներառյալ Վրաստանը, Բոսնիա և Հերցեգովինան՝ ուժեղացնելու պաշտպանունակությունը, որպեսզի համոզված լինենք, որ կարող են իրենց պաշտպանել»,-ասել է գլխավոր քարտուղարը:










