Բրյուսելյան հարթակում Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին միասնական գնահատականի, պատեհ չհամարեցի շարունակել քննարկումը․ Փաշինյան
Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց վարչապետը: Այս մասին, Կառավարության նիստում խոսելով Բրյուսելում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի Բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննակվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք։
Այս թեմայով մեր դիրքորոշումը հայտարարել եմ, ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղպահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժնումների դուրբերումը ապահովելու համար։ Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է՝ կարևոր է համարում իրադարձությունների զարգացման թատերաբեմում ՌԴ խաղաղապահների գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետագա հետաքննության իրականացումը:
«Այդ մասին խոսել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասաց Փաշինյանը։










