Պեսկովը բացառել է, որ Պուտինին կդատեն որպես «ռազմական հանցագործ»
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինը չի հայտնվի ռազմական հանցագործությունների դատարանում, և որ դրա որևէ հավանականություն չկա։
«Ոչ, մենք դրա հավանականությունը չենք տեսնում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե «Ռուսաստանի ղեկավարը մտահոգվա՞ծ է, որ կարող է հայտնվել ռազմական հանցագործությունների դատարանում»։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին Պուտինին մի քանի անգամ «ռազմական հանցագործ» է անվանել:










