ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել դեսպաններ նշանակելու մասին

20:04 • 08.04.22

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դեսպաններ նշանակելու մասին։

Ըստ այդմ՝

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայում ՀՀ դեսպան։

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում ՀՀ դեսպան։

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը համատեղության կարգով նշանակվել է Անդորրայում ՀՀ դեսպան։