Անհայտ շիրիմներ, համարակալված թիթեղներ. Մարիուպոլում զոհվածների մարմինները թաղվում են Մանգուշ գյուղում

20:16 • 08.04.22

Արվարձանային Մանգուշ գյուղում հարյուրավոր նոր գերեզմաններ են հայտնվել. հուղարկավորվածները Մարիուպոլի բնակիչներ են, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի բնակիչների մարմինները, որոնք հնարավոր է եղել դուրս բերել, այժմ թաղվում են Մանգուշի գերեզմանատանը։

Անհայտ քաղաքացիների շիրիմների վրա դրված են համարներով թիթեղներ, մնացածի վրա՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ։