Ռուսները մեր եղբայրներն են, նրանք մեզ հետ պատրաստ են մինչև մահ կռիվ տալ թշնամու դեմ․ պահեստազորի սպա
Այսօր այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իրականում ռուս-ուկրաինական հակամարտություն չէ, դա ՌԴ-ԱՄՆ հակամարտությունն է, պատահական չէ, որ այն վայրագությունները, որ Արևմուտքը սովորեցրել էր իսլամական կազմակերպություններին, այսօր նույն վայրագությունները անում են ուկրաինական ազգայնամոլները։ Այս մասին մի շարք ՀԿ-ների կողմից ի աջակցություն հայ-ռուսական հարաբերությունների կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց պահեստազորի սպա Հայկ Նահապետյանը։
«Խրամատի մի կողմում ամերիկյան նացիզմի դրոշի ներքո հավաքված ուժերն են, մյուս կողմում՝ հայրենիքի պաշտպանի ուժերը։ Այն ուժերը, որոնք ապահովում են մեր բնակչության անվտանգությունը՝ Արցախում ռուս խաղաղապահները և հայ-թուրքական սահմանին կանգնած 102-րդ ռազմաբազայի զինվորները, մեր բարեկամներն են, որովհետև նրանք պատրաստ են մեզ հետ մինչև մահ կռիվ տալ թշնամու դեմ։
Ուստի ցանկացած ոք, ով փորձում է անվանարկել ռուս խաղաղապահներին, թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարներն են»,- ասաց նա։










