Եվրոպան «ուղղակի կամ անուղղակի» ֆինանսավորում է Ուկրաինայում պատերազմը. Եվրախորհրդարանի ղեկավար

09:56 • 09.04.22

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան ասել է, որ Եվրոպան ներգրավված է Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորման մեջ։ Այս մասին նա ասել է՝ խոսելով Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա հրթիռային հարձակման մասին, գրում է CNN-ը։

Այս և այլ հարձակումներն Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ միջազգային ռազմական հանցագործություններ են, ասել է նա:

Մեցոլայի խոսքով՝ Եվրոպան բավականաչափ արագ չէ գործում Ուկրաինային տեխնիկա, ֆինանսական կամ նյութատեխնիկական օգնություն մատակարարելու համար։

Եվրախորհրդարանի ղեկավարը նաև ասել է, որ Եվրոպան «ուղղակի կամ անուղղակիորեն» ֆինանսավորում է այս պատերազմը և պետք է պատասխանատվություն ստանձնի ռուսական ագրեսիան կասեցնելու համար ավելի վաղ քայլեր չձեռնարկելու համար։

«Ինչու՞ մենք պատսպարեցինք Պուտինին, նրա ընտանիքին, օլիգարխներին և բոլոր մարդկանց, որոնք աջակցում են նրան մեր Եվրոպայում՝ վաճառելով նրանց մեր անձնագրերը, մեր քաղաքացիությունը: Թույլ տալով նրանց թաքցնել իրենց փողերը մեր երկրներում: Եվ մենք պետք է համոզվենք, որ դա այլևս չի կրկնվի»,- ասել է պաշտոնյան:

Մեցոլան նաև ասել է, որ «Ուկրաինայի տեղը Եվրոպան է»։