Էջմիածնում նույնպես բարձրացվեց Արցախի դրոշը

18:30 • 10.04.22

Հանուն Արցախի և հանուն Հայաստանի փրկության ակցիան այսօր իրականացվել է Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում։ Այս երկու քաղաքներում նույնպես հնչել է «Հայաստա'ն, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը, և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ:

«Էջմիածնում Համազգային դիմադրության շարժման մասնակիցներին միացել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Արցախի դրոշը ծածանվում է նաև Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում, Կապանում։

Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշն ընդդիմության հանրահավաքից հետո ապրիլի 5-ին տեղադրվել է Երևանի սրտում` Ֆրանսիայի հրապարակում։

«Հայաստա'ն, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է հանրապետության մյուս մարզերում ևս։

Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը կտեղադրվի հանրապետության տարբեր քաղաքներում»- ասված է հայտարարության մեջ։