Դրոշ տեղադրելը քաղաք գրավելու նշան է․ Արցախի դրոշը Երևանում ի՞նչ նպատակ ունի, Երևանը վաղուց Արցախի կողմից գրավված է․ Գագիկ Մելքոնյան․ 24news.am (տեսանյութ)

21:59 • 11.04.22

«Միջազգային արենայում մեր կռիվը Արցախի շուրջ է, ՀՀ-ն Արցախից ձեռք չի քաշել, ֆինանսապես և տնտեսապես օգնում է, և եթե Արցախի կարգավիճակի մասին իշխանությունը չի ասում, նշանակում է՝  հիմա պետք չէ այդ մասին խոսել, հզոր երկրներն իրար դեմ խաղի մեջ են, պետք է այնպես քաղաքականությունը վարենք, որ մեր երկիրը ոտատակ չգնա»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

 Անդրադառնալով ՀՀ տարբեր մարզերում Արցախի դրոշը տեղադրելուն՝ պատգամավորն ասաց. «Դրոշ տեղադրելը քաղաք գրավելու նշան է․ Արցախի դրոշը Երևանում ի՞նչ նպատակ ունի, Երևանը վաղուց Արցախի կողմից գրավված է: Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո ՀՀ-ն գրավված է, էլ Արցախի դրոշ դնելու նպատակը ո՞րն է»:

 Մանրամասները՝ տեսանյութում։