Գնացի Երևանյան լիճ, տեխնիկական հսկողության կազմակերպությունից մարդ չկար, ծառի հետևո՞ւմ էր. Երևանի քաղաքապետը՝ ոլորտի պատասխանատուին

12:36 • 11.04.22

Քաղաքապետարանում գործակարգավորական նիստի ժամանակ քաղաքապետն անդրադարձավ նաև Երևանյան լճի տարածքի մաքրման աշխատանքներին:

«Ինքս գնացել եմ Երևանյան լիճ, մաքրողը այնտեղ հավաքում էր, ուզում եմ հասկանալ՝ ինչ ուսումնասիրություն եք այնտեղ իրականացնում, էլի հողի ուժն են նայո՞ւմ»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ տեխնիկական հսկողության մրցույթ հաշված կազմակերպությունից այնտեղ մարդ չկար:

«Այդ ինչպե՞ս են ծավալ հաշվում, եթե մարդ չկար, ծառի հետևո՞ւմ է եղել։ Ինքը այնտեղ պետք է լինի անկախ ամեն ինչից, այդ մրցույթի պաճառով 10 օր չենք կարողացել սկսել մաքրության աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։