ԵՄ-ն ընդունել է իրողությունները, քանի որ այլևս հակամարտություն չկա, հակամարտությունը լուծված է. Ալիև

22:08 • 12.04.22

«Պատերազմից հետո մեր շփումները Եվրամիության հետ ակտիվացան։ Եվրամիությունն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայտնում է minval.az-ը։

«Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ։ Ե՛վ փորձագետները, և՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ ամփոփիչ կոմյունիկեի մեջ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է։ Որովհետեւ Ադրբեջանը սրա դեմ բողոքեց, և այնտեղ «հակամարտություն» բառ չկա, քանի որ այլևս հակամարտություն չկա։ Հակամարտությունը լուծված է»,-նշել է Ալիևը։