Ռուսաստանաբնակ բլոգերները վերջին մեկ ամսում կորցրել են իրենց եկամտի մինչև 80 տոկոսը․ Известия

08:26 • 12.04.22

Ըստ տարբեր գնահատականների՝ տարածված հարթակների միջոցով աշխատող ռուսաստանաբնակ բլոգերները վերջին մեկ ամսվա ընթացքում կորցրել են իրենց եկամտի 30-80 տոկոսը։ Այս մասին գրում է «Известия» թերթը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։

Ինչպես նշվում է, զգալի կորուստներ են ունեցել այն բլոգերները, որոնք իրենց հիմնական գործունեությունը ծավալում էին Instagram, Facebook, YouTube, Twitch и TikTok  սոցցանցերում։ Բանն այն է, որ այլ հարթակներ տեղափոխվելու դեպքում նրանց հաջողվում է պահպանել հետևորդների առավելագույնը 10 տոկոսին՝ ստիպված լինելով նոր հետևորդներ հավաքել։

Բացի այդ, շատ բրենդեր ևս դադարեցնում են իրենց մարքեթինգային գործունեությունը,  և բլոգերները կորցնում են պայմանագրերը նաև այլ հարթակներում։