Պուտինն ու Լուկաշենկոն ժամանել են Բլագովեշչենսկ և ուղևորվում են «Վոստոչնի» տիեզերակայան

11:07 • 12.04.22

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Բլագովեշչենսկում և ուղևորվում են Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայան, հայտնում է ԲելՏԱ-ն։

Ինչպես և սպասվում էր, պետությունների ղեկավարները տիեզերակայան կժամանեն նույն ուղղաթիռով։ Հաստատություն այցելությունը նախատեսված է Տիեզերագնացության օրվա կապակցությամբ:

Նախագահները կծանոթանան արձակման համալիրի կառուցմանը, կզրուցեն օդաչու-տիեզերագնացների և «Վոստոչնի»-ի աշխատակիցների հետ։

Քաղաքական գործիչները դեմ առ դեմ ձևաչափով կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական հարցեր։

Путин и Лукашенко встретились в Благовещенске и направляются на космодром «Восточный»