Թուրքատյացությունը և ադրբեջանատյացությունը հայկականության դրսևորում չպետք է լինի․ Գուրգեն Արսենյան
Ի՞նչ եք պատկերացնում, երբ ասում ենք հայկականություն, սա վերջին հարյուր տարվա ամենագլոբալ խնդի՞րն է։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Հայկականության հիմնական դրսևորումը հայկական քաղաքական համակարգերում և Սփյուռքում չգիտես ինչու թուրքատյացությունն ու ադրբեջանատյացությունն է եղել։ Իմ խորը պատկերացմամբ՝ դա որևէ կապ չունի հայկականության հետ, հայկականությունը լրիվ այլ կոմպլեքս է, դա Հայաստանը նեդրումային երկիր դարձնելու ծրագիր է, դա հարևանների հետ կայուն և սպառնալիքների չեզոքացմանն ուղղված հարաբերությունների կառուցում է, գիտական բաղադրիչների խթանում, հարևանների հետ կայուն խաղաղության ապահովում, ինտեգացիոն սխեմաների մշակում է և այլն։
Հայկականության մեջ պետք է լինի ատելության էլեմենտը, որը ոչ թե պետք է ուղղված լինի որևէ ազգի, այլ տգիտությանը և լկտիությանը»,- ասաց Արսենյանը։
Նա նշեց, որ ՀՀ ղեկավարության կողմից տարվող խաղաղության օրակարգի կոնցեպտի շահառուն ՀՀ-ի և Արցախի ժողովուրդն է։










