Չինաստանն ԱՄՆ-ի համար 21-րդ դարի ամենակարևոր մարտահրավերն է. ԿՀՎ տնօրեն

22:40 • 14.04.22

Չինաստանը Միացյալ Նահանգների համար այս դարի ամենակարևոր մարտահրավերն է, հինգշաբթի Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը:

«Որքանով ես կարող եմ ենթադրել, Չինաստանի հավակնոտ առաջնորդությամբ պայմանավորված երկարաժամկետ խնդիրը 21-րդ դարում ԱՄՆ-ի միակ ամենակարևոր մարտահրավերն է», - ասել է նա:

«Չինաստանը վտանգավոր մրցակից է..., որը մեզնից առաջ անցնելու ուղիներ է փնտրում բառացիորեն բոլոր բնագավառներում՝ տնտեսական հզորությունից մինչև ռազմական հզորություն և տիեզերքից մինչև կիբերտարածություն»,- ընդգծել է ԿՀՎ ղեկավարը։

Այս մարտահրավերին դիմակայելու համար ԿՀՎ-ն «նպատակ ունի կրկնապատկել չինարեն խոսող ԿՀՎ անձնակազմի թիվը» և ստեղծել արտասահմանում աշխատող իր գործակալների ավելի ընդարձակ ցանց:

«Ոչինչ ավելի կարևոր չի լինի մեր երկարաժամկետ հաջողության համար, քան այն, թե որքան լավ ենք մենք մրցակցում Չինաստանի հետ և որքան լավ ենք նախապատրաստվում այս մրցմանն առաջիկա տարիներին»,- եզրափակել է նա։