Ուկրաինական զորքերը «Գրադ»-ից 20 հրթիռ են արձակել Դոնեցկի ուղղությամբ
Մոսկվայի ժամանակով ժամը 17.40-ին ուկրաինական զորքերը ևս 20 հրթիռ են արձակել «Գրադ» համակարգից Դոնեցկի Պետրովսկի շրջանում: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամաբ՝ այս մասին հայտնում է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը։
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից կրակ է բացվել ԴոնեցկԻ ուղղությամբ, արձակվել է 20 հրթիռ»,- ասվում է ներկայացուցչության թելեգրամյան ալիքում արված հաղորդագրության մեջ:










