Շվեդական Koenigsegg-ը մարտ-ապրիլ ամիսների ողջ հասույթի կփոխանցի Ուկրաինային
Էքսկլյուզիվ սուպերքարերի արտադրող շվեդական Koenigsegg ընկերությունը որոշել է աջակցել Ուկրաինային։ Այս մասին ասված է Twitter-ում բրենդի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ։
Koenigsegg-ը Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ Ուկրաինային աջակցելու վերաբերյալ տեսանյութ է պատրաստել և հայտարարել բարեգործական օգնության մասին։ Մասնավորապես՝ մարտ և ապրիլ ամիսների Koenigsegg Gear աքսեսուարների վաճառքից ստացված ողջ հասույթի փոխանցումը։
Նշենք, որ Koenigsegg Gear-ը ենթադրում է շվեդական ապրանքանիշի խորհրդանիշներով հագուստի, զարդերի, աքսեսուարների վաճառք:










