«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը միանում է Արցախի ԱԺ հայտարարությանը

19:29 • 18.04.22

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միանում է Արցախի ԱԺ ապրիլի 14֊ի միաձայն ընդունած հայտարարությանը։

Կոչ ենք անում ՀՀ ընդդիմադիր բոլոր ուժերին`աջակցել արցախահայության ահազանգին, ինչպես նաև համախմբվել ՀՀ֊ում իշխանափոխության հրամայականի ներքո։