ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այցելել է Արթուր Վանեցյանին

22:25 • 19.04.22

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն այցելել է արդեն երրորդ օրն անընդմեջ Ազատության հրապարակում գտնվող «Հայրենիք»  կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

«Մեզ միացավ Արա Այվազյանը»,֊գրել է Արթուր Վանեցյանն ու հրապարակել լուսանկար։

Նշենք,որ Արթուր Վանեցյանը անժամկետ քաղաքական գործողությունների մասին է հայտարարել,նշել,որ Ազատության հրապարակից տուն չի գնալու և ժամանակն է քայլեր ձեռնարկել հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության։

Նշենք,որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2021֊ի մայիսին։