Ֆրանսիացիները շատ անշնորհակալ են. Մակրոնի հայր

15:30 • 19.04.22

Ֆրանսիայի նախագահ հայրը՝ Ժան-Միշել Մակրոնը, խոստովանել է, որ հավանություն է տալիս որդու՝ որպես պետության ղեկավարի գործողությունների 90%-ին, բայց «նրա աղանդի հետևորդը» չէ։

«Ես հիանում եմ, թե ինչպես է նա (Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը - խմբ.) այժմ ղեկավարում պետությունը: Կարծում եմ, որ պետք է շատ քաջություն ունենալ, ֆրանսիացիները շատ անշնորհակալ են, սա նորություն չէ:Ես հավանություն եմ տալիս նրա արածի 90%-ին։ Բայց մենք երբեք 100%-ով համաձայն չենք միմյանց հետ։ Ես նրա աղանդի հետևորդը չեմ»,- ասել է Ժան-Միշել Մակրոնը Est Republicain-ին։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Ֆրանսիայի ՆԳՆ վերջնական տվյալների համաձայն՝ երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, նրա մրցակիցը՝ ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 23,15 տոկոս։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։